‘ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին’

754

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը: Նշենք, որ այսպիսով Կոստանյանը կատարել է հունվարի 15-ին Գյումրիի բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Իշխանությունը խոշոր ձեռնարկությունների մի մասն է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Իշխանության քաղաքական բովանդակությունը այլեւս իր վստահության ռեսուրսը կորցրել է (տեսանյութ)’