‘ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հաղորդում կներկայացնի ԱԺ-ին’

666

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքում և «Ազգային ժողովի» կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Օրենսդրական նախագծերին կողմ է  քվեարկել 108 պատգամավոր, 1 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել:

Հաղորդումը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ՝ նախորդ տարվա ընթացքում դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ:

ՀՀ գլխավոր դատախազին հաղորդումը ներկայացնելու համար կտրվի մեկ ժամ ժամանակ, հարակից զեկույցներ չեն լինելու:

Նախորդ հոդվածը‘Ա. Մանուկյանը կոչ արեց դեմ քվեարկել. Ջհանդամ, թե փեսեն չի բերել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Ուկրաինայի ճգնաժամը հզոր հարված կհասցնի ԱՊՀ-ին ‘