‘ՀՀ գլխավոր հոգեթերապևտ. Հայաստանում դիտվում է սթրեսին առնչվող հոգեկան խանգարումների աճ’

4365

Այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում դիտվում է սթրեսին առնչվող հոգեկան խանգարումների աճ, և Հայաստանը բացառություն չէ: Նման հիվանդությունների թվում են նևրոզն ու դեպրեսիան: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր հոգեթերապևտ, նևրոզների կլինիկայի ղեկավար Ցոլակ Հակոբյանը հոկտոմբերի 10-ի մամուլի ասուլիսում: Ինչպես նշվել է, ժամանակին մասնագետին դիմելը թույլ է տալիս հասնել դրական արդյունքի: Փորձագետն ընդգծել է, որ հոգեկան առողջությունը մարդուն թույլ է տալիս իրացնել սեփական ներուժը, հաղթահարել սթրեսները և արդյունավետ աշխատել:

Ինչ վերաբերում է հոգեկան ծանր շեղումներին, ապա այստեղ Հակոբյանը նշել է, որ հայ հասարակությունը վախով և որոշ քամահրանքով է վերաբերվում այդ կարգի հիվանդներին, ինչի հետևանքով վերջիններս բախվում են միայնության: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ինքնասպանություն գործած անձանց 90 տոկոսը տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Այդ առնչությամբ Հակոբյանը կոչ է արել մարդկայնորեն վերաբերվել հոգեկան շեղումներով տառապող մարդկանց` նրանց նկատմամբ դրսևորելով մարդասիրություն և գթասրտություն:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: 

Նախորդ հոդվածը‘Արա Աբրահամյան. Դրական եմ գնահատում Մաքսային միությանն անդամակցելու որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. ԵԽ-ն, Պաղեստինից և Հյուսիսային Կիպրոսից զատ՝ պետք է աշխատի նաև Լեռնային Ղարաբաղի հետ’