‘ՀՀ դատախազության վրա հարձակում է տեղի ունեցել’

1173

Հինգշաբթի երեկոյան անհայտ տղամարդը այրվող նյութով լի շիշ է նետել Հայաստանի գլխավոր դատախազության շենքից ներս, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, տեղեկացրել է դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, «Մոլոտովի կոկտեյլը» նետվել է առաջին հարկում տեղակայված գրասենյակ: «Կրակը հաջողվել է արագ կերպով հանգցնել, որեւէ մեկին լուրջ վնաս չի հասցվել»,- ասել է Տռուզյանը: Նա ավելացրել է, որ միջադեպի մասնակցի անձը հաստատված չէ: Նա արդեն բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որտեղ քննվում է քրեական գործ հարուցելու հարցը:  

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, հրշեջներ, ոստիկանության աշխատակիցներ: Այնտեղ է գնտնվել նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:  

Նախորդ հոդվածը’16 անշարժ գույք, 6 ավտոմեքենա, 1 մլրդ դրամ. Վահե Հակոբյանի հայտարարագրված ունեցվածքը. Հայտարարագրեր’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նոր խավ. Մարտնչող հակասահմանադրականները ‘