‘ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցում է շուրջ 47 հազար զինծառայող’

1108

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվում «Միասնություն 2014» անունը կրող օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ:

ԼՂՀ ՊԲ-ի կողմից զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30000 զինծառայողներ, այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում նաև Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա: «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված են ՀՀ զինված ուժերի ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա: 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը չի նպաստում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը’
Հաջորդ հոդվածը‘Reuters. Ռուբլու փոխարժեքի անկման տեմպերը կբերեն հետխորհրդային հանրապետութուններում «ռուբլու գոտու» անկմանը’