‘ՀՀ ԶՈՒ-ն կհամալրվի առավել հեռահար զենքով. Սեյրան Օհանյան’

806

Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տնտեսագիտական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նախարարը չի մանրամասնել, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրել է ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքի մասին` հավելելով, որ այն, ինչ կարող էր` արդեն ասել է: 

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Երևանի պետական տնտեսագիտական համալսարան էր այցելել` մասնակցելու համալսարանի բակում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Զոհերի հիշատակ» հուշաքարի և ուսանող-ազատամարտիկների լսարանի բացմանը: 

 

Նախորդ հոդվածը‘Քառյակի նիստը մեկնարկել է’
Հաջորդ հոդվածը‘ Գվարդիոլա. «Մոուրինյոն գերադասում է հաշիվը գեղեցիկ խաղից»’