‘ՀՀ ԶՈւ տեսչական խումբը տեսչություններ կանցկացնի Թուրքիայի տարածքում’

614

2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի: Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում և Սարիղամիշում տեղակայված բրիգադները:  Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում:

Նախորդ հոդվածը‘Արցախում սկսվում է ձմեռային զորակոչը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանից ավելի շատ աշխատանք է ակնկալում’