‘
ՀՀ Իշխանություններն առանձնահատուկ հակվածություն ունեն օֆշորային ընկերությունների հանդեպ: Բանն այն է, որ կառավարության օգոստոսի 14-ի նիստում որոշում էր ընդունվել համաձայնություն տալ «Anaklia IEP Holdings» ՍՊԸ-ին Հայաստանում նոր 540 մվտ ՋԷԿ կառուցելու ծրագրին: Ըստ այդմ, «Anaklia IEP Holdings» ՍՊԸ-ն այդ նպատակով 600 մլն դոլար պետք է ներդներ: Սակայն ուշագրավն այս ընկերության այն է, որ ամենևին էլ «մաքուր գործունեություն» չի ծավալում: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ բրիտանական համարվող այս ընկերությունն իրականում գրանցված Է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։
‘