‘ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը մեկնարկել է’

933

Հայաստանում 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումները մեկնարկում են:

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը: Գրանցումը կկատարվի հունվարի 4-ից մինչև հունվարի 14-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում:

Ժամանակացույցը կազմվում է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հիման վրա: Ըստ այդմ, մասնավորապես, Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ը: Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Նախորդ հոդվածը‘«Ազատություն» ռադիոկայանի նախագահն ազատվել է պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է նպաստառուից կաշառք ստանալու համար’