‘ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին’

870

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին կայացած նիստում միաձայն ընդունեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը (կարող եք բեռնել այստեղից): ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ ժամակացույցի որոշ կետերի, մասնավորապես, ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին և կավարտվի հունվարի 14-ին: Թեկնածուների ինքնաբացարկի վերջին օրը փետրվարի 8-ն է:Քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

Նախորդ հոդվածը‘Մարկեսը նոկաուտի ենթարկեց լեգենդար Պակյաոյին. Հանդիպման տեսագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությանը այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակ կշնորհվի’