‘
Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ Խորհրդի անդամ դառնալու եւ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին:
Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:
2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում եւ Եվրասիայում:
Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:
Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է BP, Alcateը, Telefonica, Finmeccanica եւ Bank of America Merrill Lynch կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական:
«Lydian-ն ուրախ է, որ պարոն Սարգսյանը միացել է մեր թիմին: Պարոն Սարգսյանն ունի հարուստ փորձ եւ մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում եւ միջազգային ասպարեզում: Իր գիտելիքներն ու իմաստությունը խիստ օգտակար կլինեն Ամուլսարի նախագիծը միջազգային դասի ոսկի արտադրող դարձնելու համար», — Banks.am-ի փոխանցմամբ, ասել է Lydian International-ի Խորհրդի նախագահ Գորդոն Վայլին:
‘