‘
Հայաստանն Արևելյան գործընկերության երկրների շրջանում 3-րդ տեղն է զբաղեցնում ըստ ԶԼՄ-ների ազատության աստիճանի: Այդ մասին ասվում է ԱԳ տարածությունում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ հաշվետվությունում, որը ներկայացվել է Քիշնևում` Քաղաքացիական հասարակության համաժողովում: Հաղորդում է Արմինֆոն:
Ուշագրավ է, որ 3-րդ տեղը Հայաստանը կիսում է Ադրբեջանի և Ուկրաինայի հետ: Իսկ առաջատարը Վրաստանն է, որին հետևում է Մոլդովան: Ցուցակը եզրափակում է Բելառուսը:
‘