‘ՀՀ-ն ապրիլի կեսերին «պատրաստ կլինի ՄՄ-ին անդամակցելու պայմանագրի կնքմանը»’

831

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության մամուլի կենտրոնում այսօր հանդիպեցին լրագրողների հետ՝ խոսելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացից: «Ազատության» փոխանցմամբ, Մինասյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու միության անդամ երեք երկրների նախագահները, ուր և որոշում կկայացվի Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության պայմանագրի մշակման մասին:
Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե առավելագույնը այս ապրիլի կեսերին Հայաստանը ավարտած կլինի «Ճանապարհային քարտեզի» բոլոր դրույթների իրականացումը և պատրաստ կլինի միությանը անդամակցելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը:

Նախորդ հոդվածը‘Անի Զախարյանը Ալիեւի հետ «Ֆեյսբուքում» քննարկելու է ԼՂ հիմնախնդիրը. NEWS’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Բոլորս ի գործ. Տեսանյութ’