‘
Կառավարության վաղվա նիստում մի բավականին նախագիծ է ներկայացվել, որի նախաձեռնողը ԱԳՆ-ն է: Նախաձեռնությամբ առաջարկվում է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի Հատուկ Վարչական Տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Դա նախաձեռնության հեղինակները մի քանի կետով են հիմնավորել, ըստ որի իրենց նպատակն է «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի Հատուկ Վարչական Տարածքի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանումը» եւ այլն: Սակայն, առավել ուշագրավը եւ թերեւս հիմնական պատճառն այս հիմնավորում է.
«Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրից հետաքրքրություն է դրսևորվել` ՉԺՀ Մակաոյի Հատուկ Վարչական Տարածքի հետ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները»:
Ի դեպ, Մոկաոյի հետ կապված մի բավականին ուշագրավ զուգադիպություն: Անցած տարվա դեկտեմբերին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը 10 օօրովո այցելել է ՌԴ եւ Չինաստան: Ավելի ճիշտ, այցը նախատեսված էր միայն Մոսկվա եւ Պեկին: Սակայն, պարզվել է, որ Արթուր Բաղդասարյանը այցի արանքում մեկօրա «ճանաչողական» այց էր կատարել նաեւ Մակաո: Ընդ որում, այդ գումարները վճարելով պետբյուջեից: Բաղդասարյանը Մակաո այցելել էր ԱԱԽ եւս երեք աշխատակիցների հետ, որոնց տոմսերի համար ծախսվել էր մոտ 1.5 մլն դրամ: Ճանաչողական այցի համար: Թե ինչ է այնտեղ «ճանաչել» Բաղդասարյանը, հայտնի չէ, սակայն, ամիսներ անց, պարզվել է, որ մեր գործարար միջավայրից մարդիկ կան, որոնք հետաքրքրություն են դրսեւորել առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատաել Չինաստանի այդ վարչական տարածքի հետ: Երեւի Արթուր Բաղդասարյանն է մեր բիզնեսմեններին լավ հեռանկարներ ներկայացրել՝ իր հայտնի այցից հետո: Եթե իհարկե, այդ հետաքրքրությունը հենց իր մոտ չէր առաջացել:
‘