‘ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել սահմանային շրջաններ այցելելուց’

566

Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության սրացման պատճառով Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այդ շրջաններում ճանապարհորդելուց, իսկ ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելված է այցելել սահմանային գոտիներ:

Ինչպես  փոխանցում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից, իրավիճակը լարված է նաեւ Լեռնային Ղարաբաղում, եւ այդ իսկ պատճառով ԼՂՀ-ում եւ շրջակա տարածաշրջաններում հյուպատոսական ծառայությունները կշարունակեն մնալ անհասանելի: 

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Ղուկասյանի փեսային սպանելու գործով վճիռը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահ. «Ժամանակն է բանակցություններ սկսել, որոնք կհանգեցնեն խաղաղության հաստատման»’