‘ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’

761

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները կամաց կրակում էին, որ գյումրեցիների հանգիստը չխաթարվի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ NHL.«Չիկագո» —«Վանկուվեր». Գոսսան երրորդ խաղն անընդմեջ աչքի է ընկնում դուբլով’