‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է Carrefour ֆրանսիական ռիթեյլերի` Հայաստանում հաստատվելու ծրագրերը’

1141

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հաստատել է Carrefour ֆրանսիական ռիթեյլերի` Հայաստանում հաստատվելու ծրագրերը: Ներկայումս Carrefour-ն աշխատում է հայաստանյան շուկա մուտք գործելու ուղղությամբ, հավաստիացրել է դեսպանը: Սակայն, որոշակի հանգամանքներից ելնելով` ընկերությունն առայժմ չի հրապարակում Հայաստանում իր հաստատվելու մանրամասները:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշել է, թե իբր Հայաստան ընկերության մուտքի համար որևէ խոչընդոտ չի եղել. «ֆրանսիական ռիթեյլերի մուտքը ձգձգվել է ընդամենը երկու տնտեսվարող սուբյեկտների միջև ծագած տարաձայնության պատճառով»:

ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը Հայաստանում կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում: Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ Հայաստանում Carrefour-ը նախատեսում է բացել 3 հիպերմարկետ:

Carrefour հիպերմարկետը Երևանում կաշխատի էմիրությունների` Majid Al Futtaim Holding (MAF) ընկերության ֆրանչայզինգի սկզբունքներով, որը հանդիսանում է Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ֆրանշիզայի տնօրինողը: Հիշեցնենք, որ ներկայումս MAF-ն արդեն ունի 45 սուպերմարկետ:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելի «Միզող տղան» գինի «կմիզի» ‘
Հաջորդ հոդվածը‘Դատախազը Փոստանջյանի բողոքը հերքող ապացուցներ չունի’