‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը բացահայտում է իր խոհարարական գաղտնիքները’

1109

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարար Նիկոլա Նատալինին նախօրեին Երևանում ներկայացրել է «Ֆրանսիական գաստրոնոմիա. Ֆրանսիական հայտնի 60 բաղադրատոմսեր և դրանց ծագումը» գիրքը:

Գիրքը թույլ է տալիս ծանոթանալ դարերի ընթացքում խոհարարական վարպետության զարգացման պատմության հետ, ինչպես նաև ներկայացնում է Ֆրանսիայի հայտնի խոհարարների կենսագրությունները: Նատալինի խոսքով, գրքում ներկայացված գրեթե բոլոր բաղադրատոմսերը համադամասերները կարող են պատրաստել տնային պայմաններում: Բացառություն է կազմում ֆուա գրան և Lа Воuillаbаissе  կերակուրը, որոնց պատրաստման համար  անհրաժեշտ են սագի լյարդ և ծովաձուկ, որոնք չեն վաճառվում Հայաստանի խանութներում: Ֆրանսիայի դեսպանի խոհարարը նշել է, որ այդ խնդիրը կլուծվի Հայաստանում Քարֆուր ցանցի սուպերմարկետի բացումից հետո:

Նախորդ հոդվածը‘Որ փողոցներն են փակվելու Պուտինի այցի օրը. Ցանկ’
Հաջորդ հոդվածը‘ALDE խմբակցության ղեկավարը քննադատում է ԵԺԿ-ին. Ասես հիմար լինեն. Տեսանյութ’