‘
Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը» եւ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը»: Քվեարկությունից առաջ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ արեց գործընկերներին քվեարկել ձեռնպահ՝ հաշվի առնելով, որ առանց այդ էլ Հայաստանի պետական պարտքը գրեթե հատում է թույլատրելիի ու ռիսկայինի սահմանը: Նույն հիմնավորումը բերեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը քվեարկելու է դեմ: Ըստ այդմ, համաձայնագիրը վավերացվեց ձայների 72 կողմ, 26 դեմ եւ 15 ձեռնպահ հարաբերակցությամբ:
‘