‘ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու գործարքներից’

4340

Շարունակվում է 2012 թվականի աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը, հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը: Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով:

ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի և հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: 2012 թվականի աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով, թափանցիկ և արդար անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը զինակոչիկներին և նրանց ծնողներին զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց զարտուղի և հանցավոր գործարքներից, քանզի դրանք դատապարտված են ձախողման: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունը չի հայտարարում գազի գնի բարձրացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Պետական դավաճանության համար ազատազրկվածի մայրը համոզված է, որ որդին անմեղ է’