‘ՀՀ վարչապետը Սոչիում զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ’

811

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում փետրվարի 23-ին` մինչ Օլիմպիական խաղերի փակումը, զրուցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Զրույցին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սոչի է մեկնել փետրվարի 23-ին աշխատանքային այցով: ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Սպասվում է, որ այսօր Տիգրան Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կանդրադառնան նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: 

Նախորդ հոդվածը‘Կիեւում կկանգնեցվի հուշարձան՝ ի պատիվ Մայդանի’
Հաջորդ հոդվածը‘Է.Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’