‘ՀՀ վարչապետի օգնական. «Լավ անելը ըտենց բան ա հա՞, ըտենց ռազբիրատի ես հանում հա՞, գնա՞նք խոսանք առանձին…» (տեսանյութ)’

1825

Համացանցում տարածված աղմուկ հանած տեսանյութում, որտեղ ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ–ական Գևորգ Մելքոնյանը նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դասադուլ հայտարարած ուսանողների դեմ «զորք» է հանում, երևում է նաև մի երիտասարդ։ Նա բողոքող ուսանողներից մեկի հետ լեզվակռվի մեջ է մտնում՝ ասելով.

«Լավ անելը ըտենց բան ա հա՞, ըտենց ռազբիրատի ես հանում հա՞, գնա՞նք խոսանք առանձին…, թեմատ հլը փոխի՛, հավաքի՛ հլը քեզ, վախացնեմ, կվախենաս..»։

Պարզվում է, որ այս երիտասարդը` Միհրան Հակոբյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է։ Նա ՀՀԿ–ական է, 2004-2006 թթ. եղել է ԵՊՀ Ուսանողական խորհուրդի նախագահ, 2006-2012թթ.՝ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, 2008թ. առ այսօր՝ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, 2009-2012թթ.՝ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ, նախագահի խորհրդական:

Զինապարտ է, շարքային: 2004թ. պարգևատրվել է «ԵՊՀ արծաթե», 2009թ.՝ «ԵՊՀ ոսկե» մեդալներով։

ՀՀ վարչապետի օգնական է 2011 թ. հոկտեմբերի 7-ից։

7or.am

Նախորդ հոդվածը‘Էմիր Կուստուրիցան հրաժարական է տվել կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարզերում. Ուղիղ’