‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

708

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Բարտոմեու. «Մեսսին ինձանից երբեք չի խնդրել Էնրիկեի գլուխը»’
Հաջորդ հոդվածը‘Գարնան առաջին օրը սպասվում է 13 աստիճան տաքություն’