‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

1016

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Պլատինին վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. «Օլիմպիական և նույնիսկ ՄԱԿ-ի կանոնագրերում ցույց է տրված՝ սպորտի անկախությունը պետք է երաշխավորված լինի» ‘