‘ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ’

735

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջաթափ, Նորաշեն, Հարվան, Եղիպատրուշ, Ջրամբար, Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, Նիգավան գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, Միրաք  և Շիրակի մարզի Ամասիա գյուղերի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև ժամը 18.00-ը՝ միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իր հերթին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ տեղացած ձյան պատճառով փետրվարի 10-ի երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երկկողմանի փակվել է:  

Նախորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա թռիչքի վրա Հովիկ Աբրահամյանը բյուջեից ծախսել է $54 հազար’
Հաջորդ հոդվածը‘Հարկայինի աշխատողը 1 մլն դրամ կաշառք է ստացել. Քրգործ ՀՔԾ-ում’