‘ՀՀ քաղաքացիների արկածները Հռոմում շարունակվում են’

1097

Հռոմի օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիներից ևս մեկը հնարավորություն է ստացել շարունակել ուղևորությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Դեռևս մարտի 9-ին հայտնի էր դարձել, որ Հռոմի օդանավակայանում Երևանից մենկնած 59 ուղևորներ չեն ունեցել անհրաժեշտ որոշ փաստաթղթեր: Իտալիայում Հայաստանի դեսպանության միջամտության արդյունքում ՀՀ 46 քաղաքացի շարունակել է ուղեւորությունը, մնացած 13-ի հարցերը կարգավորվում էին։ Այսպիսով` Հռոմում դեռևս ՀՀ 12 քաղաքացի սպասում է ուղևորությունը շարունակելու թույլտվության:

Նշենք նաև, որ առայժմ անհասկանալի է մնում, թե ինչպես է պատահել, որ  միաժամանակ 59 ուղևորների մոտ բացակայել են անհրաժեշտ որոշ փաստաթղթեր: Մենք փորձում ենք ԱԳՆ-ից այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ, սակայն դեռևս ապարդյուն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն շատ սեղմ ժամկետներում’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակի» բժիշկը Մովսիսյանի վրա երազ էր տեսել’