‘
Դավիթ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ես եղել եմ հանձնաժողովի անդամ Ավանում ՀԱԿ-ից` 1/14 ընտրատեղամաս: Նախ ներկայացնեմ թվերը, հետո ասեմ ասելիքս ՀՀԿ-ական էժանագին թատրոնի մասին:
Րաֆֆի Հովհաննիսյան — 395 ձայն
Սերժ Սարգսյան — 418 ձայն
Հրանտ Բագրատյան — 37 ձայն
Պարույր Հայրիկյան — 25 ձայն
Անդրեաս Ղուկասյան — 13 ձայն
Վարդան Սեդրակյան — 10 ձայն
Արվան Մելիքյան — 3 ձայն
Հիմա ասեմ ասելիքս: Ասեմ` քվեարկության ամբողջ օրը անցավ առանց որևէ միջադեպի: Ամեն ինչ իդեալական էր: Ու ես մարդկանց դեմքից հասկանում էի, որ Րաֆֆին հաղթումա ու սկսեցի պատրաստվել թեժ գիշերվան: Բոլորին վստահելիներին ասեցի « Ժողովուրդ սրանք չեն հասկացել ինչ ա լինում: Պատրաստ եղեք ամեն ինչի»: ՀՀԿաները ուրախ էին, սկսեցին հաշվարկը: Կեսին էինք հասել Րաֆֆին ջարդում էր Սերժին: Ու ՀՀԿաները ապուշացած ու թղթի պես սպիտակած իրար էին նայում: Ու այստեղ սկսվեց շոուն: Անվավեր քվեաթերթիկները սկսեց հաշվել ՀՀԿականը ու ի՞նչ եք կարծում, դրանից հետո ի՞նչ էր դուրս գալիս՝ ՍՍ ու ԱՆՎԱՎԵՐ: Րաֆֆին սկսեց ձայներ չհավաքել: Իրականում Րաֆֆիի ճիշտ քվեաթերթիկները գնում էին անվավեր: Բայց ես հո լավ էի հասկանում: Հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը վերցրեց, որ հաշվի իբր անվավեր քվեաթերթիկները ու սկսեց դրանք անվավեր դարձնել` վրաները գծեր քաշելով: Բառի բուն իմաստով խլել եմ ու ասել եմ. «Ձայն չի գողացվելու»: Դրանից հետո 3 ժամ կռիվ եմ արել: 3 ժամ հետո (արդեն «տնօրենը» փչացրել էր 70-80 քվեաթերթիկ) Րաֆֆիի ձայները ավելացրել եմ 157 ձայնով, Սերժինը պակասացրել եմ 25-ով: Այսինքն իրականում Րաֆֆիին հաղթել էր, եթե հասցնեի մյուս 80-նն էլ փրկել: Ուղղակի էս ընտրատեղամասում Ժառանգության մարդիկ մի քիչ անփորձ էին ու մի շատ անուշադիր: Իրականում Րաֆֆին ոչ թե մի քանի ձայնով պարտվել էր, այլ զգալի առավելությամբ հաղթել էր: Րաֆֆիին հարգել եմ որպես մարդ, բայց չեմ համակրել որպես քաղաքական գործիչ, ԲԱՅՑ այսօր ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ և ես ու ԴՈՒ պետք է տեր լինենք հայ ժողովրդի ընտրությանը»:
‘