‘ ՀՀ ֆինանսների նախարարությունը «թքած ունի» Սահմանադրական դատարանի որոշման վրա’

770

Արձագանքելով «Դ!եմ եմ» նախաձեռնության բաց նամակին՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է.

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն:

Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որեւէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչեւ ՀՀ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը: Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման եւ վճարման պարտականությունները, ինչպես նաեւ շարունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ բնակիչների գազամատակարարումը պահանջում է ավելի շատ ծախսեր’
Հաջորդ հոդվածը‘Հակառակ ՀՀԿ-ականների պնդումներին՝ Ռոբերտ Նազարյանը էական հարցերի պատասխանները չունի ‘