‘
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի սոցիալական ցանցի պաշտոնական էջից՝ Հռոմի օդանավակայանում Երեւանից ժամանած 59 ուղեւորների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: Դեսպանության միջամտության արդյունքում 46 ՀՀ քաղաքացի շարունակել է ուղեւորությունը, մնացած 13-ի հարցերը կարգավորման ընթացքում են:
Հիշեցնենք, որ մոտ երկու ժամ առաջ ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել, որ ՀՀ որոշ քաղաքացիներ արգելափակված են մնացել Հռոմի օդանավակայանում, եւ որ նրանց խնդրի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանը և հյուպատոսը մեկնել են օդանավակայան։
‘