‘ՀՅԴ անդամ. «Ժառանգականը 30 արծաթով ծախվեց» ‘

1274

Վեդիի թիվ 18/24 ընտրատեղամասում խայտառակ ընտրությունները տեսնելով՝ ահազանգել է Դաշնակցության կողմից հանձնաժողովի անդամ Հայրապետ Շահմուրադյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմել է, որ մեծ ջանքերի գնով կարողացել է վերջապես հանձնաժողովի նախագահին կնքել տալ արձանագրությունների տակ, ըստ որի, հաղթել է իրենց մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը: 758 քվեաթերթիկներից 440-ը եղել է Հովհաննիսյանի օգտին, 318-ը՝ Սերժ Սարգսյանի: Վեդիի  18/23 ընտրատեղամասում էլ 772 քվեաթերթիկներից 429 -ը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանի ձայները՝ 298: Հայրապետ Շահմուրադյանի խոսքերով՝ «Ժառանգության» հանձնաժողովի անդամը ծախու արարած է ու ստորագրել է լրիվ ուրիշ արձանագրության տակ, որն էլ ուղարկել են ԿԸՀ: Անհաջող մարդիկ էին, դրանք Հուդայի պես էին, որ 30 արծաթով ծախվեցին: Ես իրան զգուշացրեցի, ասեցի՝ մի ստորագրի, էդ քո համար պրոբլեմներ կստեղծի»: Դաշնակցականը խնդրեց հարկ եղած դեպքում իրեն օգնել, որովհետեւ սպասում է ճնշումներ՝ իր հայտարարությունից հետո: 

Նախորդ հոդվածը‘Տվյալներ Երեւանից եւ Գյումրիից. Հովհաննիսյանն ու Սարգսյանը «մեկընդմեջ» առաջատարներ են’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ. Ս.Սարգսյան 58.96 %, Ր.Հովհաննիսյան՝ 36.37 % (Թարմացվում է)’