‘ՀՅԴ. Մասնակցեք ընտրությանը եւ մի ընտրեք իշխանությանը’

837

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հարգելի քաղաքացիներ

ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է:

Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում, և մենք վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու և վաղ, թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը:

Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: 

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը:

Նախորդ հոդվածը‘Իրանը հերքում է Եմեն և Սոմալի զենք առաքելու մեղադրանքները’
Հաջորդ հոդվածը‘Բերտ վան Մարվեյքը մերժել է շեյխՄանսուրի առաջարկը’