‘ՀՅԴ-ն բոլոր հարցերի պատասխանը կտա Գերագույն ժողովից հետո ‘

711

Համագումարը կլինի, արտակարգ Գերագույն ժողովը կլինի, այդ ժամանակ կհայտնենք: Այս մասին iLur.am-ին հայտնեց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ ձևաչափով է ՀՅԴ-ն մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին:

«Բոլոր հարցերի պատասխանը կտանք այդ ժամանակ: Ամենայն հավանականությամբ՝ կամ նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկիզբ», — նշեց դաշնակցական պատգամավորը:

Նշենք, որ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով նախագահական ընտրությունների թեմային՝ ասել էր հետևյալը. «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը հայտնի է իր գաղափարական եւ կազմակերպչական կանոններով ու կառույցով: Մեզ մոտ բուռն են լինում քննարկումները, լինում են տարբեր կարծիքների բախումներ, բայց խառնաշփոթ չի կարող առաջանալ, որովհետեւ շատ հստակ է մեր ընթացքը»:

 

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Արզումանյան. Ինձ Նաիրի Հունանյանը չի հետաքրքրում ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական BBC հեռուստաընկերությունը նախկին ազդեցիկ մի պաշտոնյայի մեղադրել է մանկապղծության մեջ’