‘ՀՅԴ-ն դեմ է իշխանության առաջարկին ‘

871

ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր անհամաձայնությունն է հայտնել ՀՀԿ-ի այն առաջարկին, ըստ որի գազամատակարարման հարցով խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ պետք է անցկացնել:  «Ինչո՞ւ է փակ, ի՞նչ տրամաբանությամբ: Եթե կան այնպիսի հարցեր, որ պետք է տվյալ նիստը փակ անցկացնել, դա հասկանալի է, բայց մնացած դեպքերում ինչո՞ւ է անցկացվում փակ: Թող չթվա, թե դուք ավելի հայրենասեր եք, քան ընդդիմությունը և այլընտրանքը: Մենք էլ կասենք, որ դուք եք ուզում շոու անել»,- yerkir.am-ի փոխնցմամբ՝ ասել է Արծվիկ Մինասյանը:  Մինասյանը առաջարկել է հնարավորություն տալ խմբակցություններին, որ մասնագետներ ներգրավեն նիստում, ովքեր նաև հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր նյութերին և աջակցելու քննարկվող հարցի ուսումնասիրմանը: 

Մանրամասները` yerkir.am կայքում:   

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.598 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.90 դրամ/դոլար’