‘ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրի ու չի սատարի իշխանության թեկնածուին’

970

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշում է 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրել: Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորել Գերագույն մարմնին՝ հետևել նախընտրական գործընթացներին և ի հարկին կողմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին: Քաղաքական բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ լինել կուսակցության ներկայացրած յոթ կետանոց օրակարգի իրականացմանը»,- ասաց Վարդանյանը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Հայկական սպորտը ղեկավարող մարդիկ իրենց գործողություններով ուղղակի վարկաբեկում են այն’
Հաջորդ հոդվածը‘«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» Սեդրակյանի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով’