‘ՀՅԴ-ն կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված նիստին ‘

635

ՀՅԴ-ն կմասնակցի վարչապետ Տիգան Սարգսյանի կողմից հրավիրված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին՝ առաջին հերթին քաղաքավարությունից ելնելով, iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի մշակման տեսանկյունից ունենք առաջարկություններ, որոնք կներկայացնենք նիստին»,- նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք անկեղծ է համարում վարչապետի ձգտումը, այն է՝ ընդդիմադիր դաշտի ջանքերը գումարելով՝  պայքարել կոռուպցիայի դեմ, Ա. Մինասյանն ասաց.

«Կապրենք՝ կտեսնենք, դա այնպիսի բան է, որ շատ արագ կերևա անկեղծության չափն ու սահմանը, համենայն դեպս, եթե մեր առաջարկությունները ընդունվեն, վստահաբար կունենանք իրական արդյունքներ»:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այդ պատճառով վարչապետը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել է մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն դեռ որոշում չի ընդունել՝ կմասնակցի՞ նիստին, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Եթե Գալուստ Սահակյանը հեծանիվով գնար ԱԺ ‘