‘ՀՅԴ-ն կողմ է, «Ծառուկյան»-ը՝ դեմ ՀՀԿ-ի բերած բյուջեին’

2951

ԱԺ-ում շարունակվում են իշխող ՀՀԿ-ի ձեւավորած կառավարության կողմից խորհրդարան բերված՝ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Բնականաբար, ՀՀԿ-ականները պաշտպանում են այդ բյուջեն: Նույն բանն անում են նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները՝ դաշնակցականները: Այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ նախագծին: «Բյուջեն եկող տարի 100 մլրդ դրամով աճելու է: Մնում է աշխատել ու բեկումնային իրավիճակ ստեղծել»- հայտարարել է Վարդանյանը:

Իսկ, ահա, «Ծառուկյան» դաշինքը չի հավանել Կարեն Կարապետյանի հեղինակած բյուջեն եւ հայտարարել, որ իրենք դեմ են քվեարկելու: Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն է այդ մասին հայտարարել ԱԺ ամբիոնից:

««Ծառուկյան» դաշինքը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման պատասխանատվությունը»,- հայտարարել է Մելքումյանը:

«Ելք» խմբակցության տեսակետը եւ այն, թե ինչպես են քվեարկելու, դեռ հայտնի չէ:

Բյուջեի նախագծի քննարկումներն ընդմիջվել են 4 օրով: Այս ընթացքում պատգամավորները կարող են առաջարկություններ ներկայացնել:

 

 

Նախորդ հոդվածը‘Ալիեւը սպառնում է լքել ԵԽ-ն ‘
Հաջորդ հոդվածը‘Լավրովը Երեւանում կքննարկի ԼՂ հարցը. Զախարովա’