‘
«Մարիոթ» հյուրանոցում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումները: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանում չկա որեւէ մեկը, որ երկրում արմատական փոփոխությունների կարիք չզգա:
iLur.am-ի այն հարցին, թե արդյո՞ք համամաասնական ընտրակարգի բացակայության դեպքում ՀՅԴ համաձայն կլինի սահմանադրական բարեփոխումներին, Լիլիթ Գալստյանը նշեց, որ բացի դրանից ներկայացվել են նաեւ մի շարք այլ առաջարկներ եւ եթե այդ բարեփոխումների վերջնական փաթեթը իրենց մեջ ներառեն այդ ամրագրումները, ապա իրենք կողմ եւ բավարարված կլինեն, իսկ հակառակ դեպքում՝ ոչ:
Ի պատասխան համամասնական ընտրակարգի վերաբերյալ Դաշնակցության առաջարկին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ այդ ձեւով իրենք խաբում են ընտրողին՝ այն պարագայում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդն է որոշում, թե ում պետք է տրամադրի մանդատը:
Մանրամասները՝ տեսանյութում:
‘