‘ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պահանջում’

915

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ սկսվել է խորհրդակցություն իշխող Հանրապետական, ընդդիմադիր «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգը հստակեցնելու նպատակով։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, քննարկվում է ընդդիմության ներկայացրած օրակարգը, որը երեք հիմնական կետ է ներառում` մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ` խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու համար, եւ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խորհրդարանական քննարկումները արդյունք չեն տվել: Քննարկումներին մասնակցած պատգամավորները լրագրողներին տեղեկացրել են, որ դրանք կշարորւնակվեն մինչեւ որեւէ համաձայնության հասնելը:

Հետընտրական իրավիճակը Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկելու իր առաջարկի մասին նախօրեին հայտարարեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտնելով, որ այն ընդունել են բոլոր խմբակցությունները։

Նախորդ հոդվածը‘Հանրահավաքի մասնակիցները՝ հանրահավաքի մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյան. Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ աշխատանք կատարեցինք’