‘ՀՅԴ. Սարգսյան-Ալիև հանդիպման հիմնական արդյունքը կարող է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը լինել’

638

ՀՅԴ կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացի անորոշության առնչությամբ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, այդ հարցում անորոշությունն արդեն բացասական տրամադրվածություն է առաջացնում:

Խոսելով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին`Մանոյանը նշել է, որ առանձնակի արդյունքներ դրանից պետք չէ սպասել: «Չի կարելի արդյունքներ սպասել հանդիպումից, որին կողմերը մասնակցել են դժկամորեն»,- նշել է նա`այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ հանդիպման հիմնական արդյունքը Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կդառնա: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ. Վիլնյուսի գագաթնաժողովը պետք է լուրջ վերաբերվի տարածաշրջանային հակամարտություններին’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտաս 5. Դատարանի ուղերձը քաղաքացիներին` փող չունես, ուրեմն սխալ ես’