‘Հյումելսը նշանակվել է Դորտմունդի «Բորուսիայի» ավագ’

826

Պաշտպան Մատս Հյումելսը  մի փոքր պարգև է ստացել Յուրգեն Կլոպից:

Հյումելսը դեռևս մնում է «Մանչեսթր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկը, սակայն Դորտմունդի «Բորուսիան» չի ցանկանում կորցնել իր առաջատար խաղացողներից մեկին:

Յուրգեն Կլոպը որոշել է մի փոքր մոտիվացնել նրան՝  թիմի բազմամյա ավագ Սեբաստյան Կելից ավագի թևակապը փոխանցելով Մատս Հյումելսին: Նշենք, որ Սեբաստյան Կելը մրցաշրջանից մրցաշրջան ավելի քիչ էր հանդես գալիս մեկնարկում:  

Թիմի ավագին փոխարինողները կլինեն Մարկո Ռոյսը և Ռոման Վայդենֆելերը:

Նախորդ հոդվածը‘Ժիրուն վարպետորեն հաշիվը դարձրեց 3:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» չի ավարտել իր թիմի համալրումը’