‘Հյուսիսային Կորեայի առաջնորդի մորաքույրը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում’

678

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մորաքույրը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:

Թերթերից մեկը նշել է, որ Կիմ Չեն Ինի մորաքույրը՝ Կո Են Ցոկը, որի մասին 1998 թ. ի վեր ոչ մի տեղեկատվություն չկար, այդ ողջ ընթացքում եղել է ԱՄՆ-ում: Հարավկորեական թերթը գրում է, որ 1996 թ. Կո Են Սոկը զարմիկի հետ միասին մեկնել է Բեռն, որտեղ ԿԺԴՀ ապագա ղեկավարն ուսանում էր միջազգային դպրոցում: Շվեյցարիա տեղափոխվելուց որոշ ժամանակ անց, որտեղ մորաքույրը պետք է զբաղվեր զարմիկի խնամքով, նա իր ամուսնու հետ միասին դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ապաստան տրամադրել իրենց: Միացյալ Նահանգները համաձայնում է ընդունել Հյուսիսային Կորեայի իշխող ընտանիքի անդամներին: ԱՄՆ-ում ամուսինների արտաքինը փոխելու վիրահատություններ են արվում, և նրանց ներառում են հատուկ պաշտպանության ծրագրի մեջ:

53-ամյա Կո Են Սոկը Կիմ Չեն Իրի երրորդ կնոջ և Կիմ Չեն Ինի մոր՝ Կո Են Հիի կրտսեր  քույրն է: Առաջնորդի մայրը կրծքի քաղցկեղից մահացել է 2004 թ., փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին կձերբակալեն’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Կարողացանք ապացուցել, որ ակումբների բյուջեների տարբերությունն այդքան էլ ակնհայտ չէ խաղադաշտում’