‘Հյուսիսային Կորեայում զինծառայողը սապնել է երկու զինակիցներին և փախել Հարավային Կորեա’

725

Հյուսիսային Կորեայի զինծառայողը սպանել է իր երկու զինակիցներին և փախել Հարավային Կորեա, հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկատվությանը: Հյուսիսային Կորեայից առայժմ չեն հաստատում այս լուրը:

«Ասոշեյթիդ Պրեսի» տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Կորեական թերակղզին երկու պետությունների բաժանող սահմանագծի ապառազմականացված տարածքում: Փախուստի դիմելուց առաջ զինծառայողը սպանել է իր դասակի և վաշտի հրամանատարներին:

Դասալիքի ինքնությունն առայժմ հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Այսօր Լեւոն Արոնյանի 30-ամյակն է’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն բոյկոտում է ‹‹168 ժամ›› թերթի հետ աշխատանքը ‘