‘Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել բանակի գլխավոր շտաբի ղեկավարը’

1070

Հյուսիսային Կորեայի հանրապետության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Ռի Յոն Հիլը մահապատժի է ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդել է հարավկորեական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայում իր աղբյուրներին:

Բանակի գեներալ Ռի Յոն Հիլը մեղադրվում էր նաև շահադիտական նպատակներ հետապնդելու մեջ:

Վերջին անգամ գեներալը հանրությանը ներկայացել էր 2014 թ. սեպտեմբերին: Նույն թվականի հոկտեմբերին հարավկորեական Korea Joogang Daily պարբերականն արդեն գրել էր, որ գեներալն, ամենայն հավանականությամբ, մահապատժի է ենթարկվել, քանի որ նրա մասին լուրեր այլևս չեն հայտնվում Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցներում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նյու-Հեմփշիրի նախնական ընտրություններում առաջատարներն են Թրամփը և Սանդերսը’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’