‘
Հարավային Կորեայի և Ճապոնիայի կառավարությունները տեղեկացրել են, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել հյուսիսային Ճապոնիայի վրայով;
Հրթիռը, ըստ տրված գնահատականների, մոտավորապես 770 կմ բարձրություն է հավաքել և թռել է առնվազն 3700 կմ, նշել են հարավկորեացի զինվորականները:
Նախքան Խաղաղ օվկիանոսում վայրէջք կատարելը հրթիռը թռել է Ճապոնիայի Հոկայդո կղզու վրայով:
Անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը նույնպես անցել էր Ճապոնիայի վրայով, և Տոկիոն դա անվանել էր աննախադեպ սպառնալիք երկրի համար:
Այս հրթիռը շատ ավելի բարձր և հեռու է թռել, քան օգոստոսի 29-ին արձակվածը, որն անցել էր 2700 կմ և հասել 550 կմ առավելագույն բարձրության:
Հրթիռի արձակումը կատարվել է Հյուսիսային Կորեայի դեմ Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր անց:
Փոխանցում է BBC-ն:
‘