Հյուսիսային Կորեան հայտարարել է երրորդ գերձայնային հրթիռն արձակելու մասին

112

Ինչպես պնդում են պետական լրատվամիջոցները, հրթիռը ծովում, հազար կիլոմետր հեռավորության վրա, խոցել է պայմանական թիրախը։ Հրթիռի արձակմանն անձամբ հետևել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։

Առաջին հիպերձայնային հրթիռի փորձարկումների մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2021 թ․ սեպտեմբերին։ Այս տարի այդ երկիրը տեղեկացրել է, որ երկրորդ փորձարկումն է կատարել հունվարի 5-ին, իսկ երրորդը՝ դրանից վեց օր անց՝ հունվարի 11-ին։

Հարավկորեական լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի զինվորականներին, տեղեկացրել է, որ հունվարի 11-ին արձակված հյուսիսկորեական հրթիռն իսկապես կարողացել է զարգացնել 10 մախ արագություն (այսինքն՝ ձայնի արագությունից տասն անգամ ավելի) և թռչել հազար կիլոմետր, իսկ նրա բնութագրերը, այդ թվում՝ մանևրելու կարողությունները, բավականին բարելավվել են Փհենյանի կողմից հունվարի 5-ին արձակված հրթիռի համեմատությամբ, որը թռել էր 700 կմ՝ 6 մախ արագությամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳրուշկո․ «Շատ տարաձայնություններ կան հիմնարար հարցերի շուրջ»
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի մասունք