‘Հյուսիսային Կորեան հրաժարվել է «կռանալ» իր միջուկային ծրագիրը դատապարտող բանաձեւերի դեմ’

499

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը երբեք չի «կռանա» իր միջուկային ծրագրին վերաբերող անմիտ բանաձեւերի դեմ, ըստ Interfax-ի, երեքշաբթի հայտարարել է Ժնեւում ԿԺԴՀ առաքելության ղեկավար Ժոն Յոն Ռենը:

Նրա խոսքով, հնարավոր է քննարկել Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության պահպանման հարցը, բայց ոչ երբեք «ապամիջուկայնացումը»:

Այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ավարտից հետռո, որի ընթացքում դատապարտվել է երեքշաբթի հյուսիսկորեական իշխանությունների իրականացրած միջուկային փորձարկումները: 

Նախորդ հոդվածը‘Ձիասպորտի նախկին չեմպիոնուհու ֆոտոսեսիան. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Է. Նալբանդյան. Ոչ Հայաստանը, ոչ ԼՂ-ն երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ’