«Հյուսիսային հոսք» գազատարը վնասվել է երեք տեղից

172

Ռուսաստանից Եվրոպա անցնող ռուսաստանյան գլխավոր «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերում միանգամից երեք տեղ վթար է տեղի ունեցել։

Վթարը տեղի է ունեցել Եվրոպայում հոկտեմբերի 1-ին ջեռուցման սեզոնի մեկնարկից առաջ և Բալթիկ ծովի նույն հատվածում, Նորվեգիայից դեպի Լեհաստան ստորջրյա այլընտրանքային գազատարի բացման նախօրեին։

Միաժամանակ նորվեգական իշխանությունները նախազգուշացրել են ծովային նավթագազային արդյունահանության հարթակներում հնարավոր դիվերսիաների մասին, իսկ «Գազպրոմը» հարցականի տակ է դրել Եվրոպա գազի արտահանման մնացած երկու երթուղիներից մեկը՝ ուկրաինական տրանզիտը։

Բոռնհոլմ կղզու շրջանում «Հյուսիսային հոսքի» երկու ճյուղերից գազի արտահոսքի մասին երկուշաբթի երեկոյան հաղորդել են Դանիայի և Շվեդիայի իշխանությունները։ Նույն ժամանակ էլ շվեդ և դանիացի սեյսմոլոգներն այդ շրջանում հզոր ստորջրյա պայթյուններ են արձանագրել։

Քանի որ ստորջրյա գազատարները չափազանց հազվադեպ են վնասվում, երկու նոր խողովակներում միաժամանակյա վթարը միանգամից երեք տեղերում նախ եվրոպական երկրների իշխանությունների կասկածն է հարուցել, իսկ հետո՝ համոզմունք, որ դա պատահականություն չէ։

«Այսօր մենք դիվերսիայի ենք բախվել։ Մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց պարզ է, որ դիվերսիա է տեղի ունեցել, ինչը, հնարավոր է, նոր քայլ է Ուկրաինայում պատերազմի թեժացման ուղղությամբ»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ երեքշաբթի օրը բացելով Նորվեգիայից Դանիայով անցնող նոր Baltic Pipe գազատարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿհայտարարվի «Мир»–ի այլընտրանքի մանրամասները
Հաջորդ հոդվածըԴե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում