‘
Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետերը և արտաքին գործերի նախարարները, վաղեմի դիվանագիտական հակամարտությունը կարգավորելու հույսով, կիրակի օրը Հունաստանի, Մակեդոնիայի և Ալբանիայի սահմանին գտնվող Պրեսպա լճի մոտ հանդիսավորությամբ ստորագրել են բալկանյան պետությունը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու վերաբերյալ պատմական պայմանագիրը:
Նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո այդ երկրի անվանումն արդեն 27 տարի է՝ բարդ փոխհարաբերությունների պատճառ է դարձել երկու երկրների միջև և խոչընդոտել է Մակեդոնիայի ներգրավմանը ՆԱՏՕ և Եվրամիություն:
Քաղաքական գործիչների համար հաջորդ փորձությունը Մակեդոնիայում կայանալիք հանրաքվեն է և երկու երկրների խորհրդարանների հավանությունն ստանալը:
Փոխանցում է BBC-ն:
‘