‘
Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որի մասնակիցները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցով դեպի հետ՝ Ազատության հրապարակ: Երթի ընթացքում Հայուսիսային պողոտայում ոստիկանները փորձեցին խոչընդոտել երթը, սակայն փոքր-ինչ հրմշտոցից հետո նրանք բացեցին ճանապարհը, եւ երթը շարունակվեց:
‘