‘Հյուսիսային Օսիայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ոստիկանական հենակետը ‘

669

Հյուսիսային Օսիայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Ճանապարհային ոստիկանության հենակետը, ինչի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, կան ևս երեք վիրավորներ, որոնցից երկուսը նույնպես ոստիկանության աշխատակիցներ են, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Պայթուցիկը գտնվում էր Վազ-2109 ավտոմեքենայի մեջ, որով ահաբեկիչը ժամանել է Ինգուշեթիայի կողմից: Երբ ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են մեքենան, մահապարտը գործարկել է պայթուցիկ սարքը:

Նախորդ հոդվածը‘Աշնանային զորակոչին ընդառաջ ստեղծվել է հանձնաժողով ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման հաղթանակ է տանում բանավեճի վերջին փուլում (տեսանյութ)’